Բաժիններ՝

Կնոջը սպանելու համար աղանդավոր ամուսինը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման. pastinfo.am

pastinfo.am –ի փոխանցմամբ` մեկ տարի առաջ կնոջը երեխաների աչքի առաջ սպանած աղանդավոր ամուսնուն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է 11 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, անցյալ տարի, օգոստոսին, Արմավիրի մարզում զարհուրելի սպանություն էր տեղի ունեցել: 36- ամյա Արսենը դանակի բազմաթիվ հարվածների միջոցով սպանել էր իր կնոջը:

Ինչպես պարզվել էր նախաքննության ընթացքում, 1997 թվականին ամուսնացած զույգը, որ ողբերգության պահին արդեն 2 անչափահաս երեխաներ ուներ, ապրել է ծանր սոցիալական պայմաններում, զբաղվել են հողագործությամբ, ամուսինը ընտանիքի հոգսը հոգալու համար գունավոր մետաղներ է հավաքել ու վաճառել:
Պարզվել է նաև, որ դեպքից 2-3 տարի առաջ, Արսենը սկսել է «հիսուննականներ» աղանդավորական խմբակի հավաքներին հաճախել, ինչից հետո նրա մոտ վախի զգացում է ի հայտ եկել, աչքին սկսել են «աստղիկներ» երևալ: Դրա համար նա նույնիսկ բուժում է ստացել Վաղարշապատի հոգեթերապևտիկ բաժանմունքում:
Պարզվել է նաև, որ Արսենի և նրա կնոջ հարաբերությունները վերջին շրջանում լարված են եղել, պարբերաբար, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություններ են ծագել, որոնց ժամանակ ամուսինը երեխաների ներկայությամբ, հարվածել է կնոջը։ Հերթական նման վիճաբանությունը տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 26-ին: Արսենը ծեծել է կնոջը և մորը պաշտպանող դստերը։

Դրանից հետո կինն իրեն և դստերը ծեծելու վերաբերյալ հաղորդում է տվել ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Այստեղ, սակայն, Արսենի նկատմամբ քրեական գործ չեն հարուցել` դիմողների բողոքի բացակայության հիմքով։ Իսկ կինը երեխաների հետ գնացել է հայրական տուն:

Տեղի ունեցածի ու եղբոր ընտանիքում տիրող վիճակի մասին իմանալով, Հայաստան է վերադարձել Արսենի եղբայրը: Նա հարսին ու եղբորը հաշտեցնելու նպատակով գնացել է կնոջ հայրական օջախ, զրուցել նրա հետ, սակայն վերջինս ամուսնու եղբորից ժամանակ է խնդրել` ասելով, որ ներկա պահին հոգեբանորեն պատրաստ չէ վերադառնալ ամուսնու մոտ:
Հաջորդ օրը` օգոստոսի 6-ին, առավոտյան, կինը դստեր հետ գնացել է իրենց տնակը, և համոզվելով, որ ամուսինը տանը չէ, բացել է տնակի դուռը, այնտեղից որոշ հագուստներ վերցրել: Ապա` խոստմանը համաձայն, գնացել ամուսնու եղբոր տուն` իրենց ընտանեկան վիճակի մասին խոսելու:
Հենց այստեղ էլ նա հանդիպել է ամուսնուն, ով նախ կարծել է, թե կինը վերադարձել է, իսկ ճշմարտությունն իմանալով, զայրացել է ու սկսել նրան մեղադրել, թե պատրաստվում է դավաճանել իրեն:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս