ԲՀԿ-ական պատգամավորները գաղտնի գործունեություն են ծավալում երկրապահների հետ. «Հրապարակ»

«Այլընտրանքային ԵԿՄ ստեղծելու գաղափարի տապալումից հետո ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուստամ Գասպարյանն ու Ռուբեն Գևորգյանը սկսել են գաղտնի գործունեություն ծավալել»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Մոտ 2 ամիս առաջ այս պատգամավորները հայտարարեցին, որ «Ազատամարտի նվիրյալներ միավորում» հասարակական կազմակերպություն են ստեղծում, այն նույնիսկ գրանցել էին Պետռեգիստրում, սակայն հայտարարությունից երկու շաբաթ անց «անհայտ» պայմաններում կազմակերպությունն ինքնալուծարվեց:

Տեղեկություններ տարածվեցին, որ գեներալ Մանվել Գրիգորյանը բարկացել է, հանդիպել Գագիկ Ծառուկյանին, ապա ԲՀԿ առաջնորդի հրահանգով պատգամավորները կազմակերպությունը լուծարելու դիմում են ներկայացրել:

Եվ արդեն մոտ 10 օր է՝ նրանք փորձում են իրենց պլաններն ի կատար ածել գաղտնիության պայմաններում՝ հավաքներ են կազմակերպում, հրամանատարներին ու ազատամարտիկներին հրավիրում ու քննարկում իրենց անելիքները: Եվ դա փորձում են անել պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի միջոցով»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս