Բառեր, որոնք երեսուն տարեկանից հետո փոխում են նշանակությունը
Երեսուն տարեկանից հետո մարդիկ շատ բաների նկատմամբ փոխում են իրենց վերաբերմունքը: AdMe.ru –ն ներկայացնում է բառերի ցանկը, որոնք երեսունից հետո փոխում են իրենց իմաստն ու նշանակությունը.
Ուշ ժամ
Մինչեւ երեսունը` առավոտյան ժամը 3-4 –ը, երեսունից հետո` երեկոյան 11-ից հետո:
Հարբել
Մինչեւ երեսունը` խմել անիրական քանակությամբ գարեջուր կամ կոկտեյլ, երեսունից հետո` երկու գավաթ սպիտակ չոր գինի:
Մերժում
Մինչեւ երեսունը` իրադարձություն, որը կարող է մահու չափ խոցել ձեզ, երեսունից հետո` մտածում եք. «հաջորդը, կորցնողը դո’ւ ես, սիրելիս»:
Համերգ
Մինչեւ երեսունը` խելահեղ ժամանց ողջ գիշեր, երեսունից հետո պարզապես ցանկանում եք նստել ու լավ երաժշտություն լսել:
Երիտասարդ
Մինչեւ երեսունը` ավագ դպրոցի աշակերտներ, երեսունից հետո` քսան տարեկանները:
Հյուրանոց
Մինչեւ երեսունը` հանրակացարանը, ընկերոջ բնակարանը, երեսունից հետո` հարմարավետ, լավ մահճակալով սենյակ, որի համար կարելի է վճարել բանկային քարտի միջոցով:
Ամուսնալուծություն
Մինչեւ երեսունը` իրադարձություն, որը կարող է պատահել ձեր կամ ձեր ընկերների ծնողների հետ, երեսունից հետո` իրադարձություն, որը կարող է պատահել ձեր ընկերների եւ ձեզ հետ:
Միայնություն
Մինչեւ երեսունը` զվարճանալ եւ սիրաբանել բոլորի հետ ակումբներում եւ բարերում, երեսունից հետո` լինել եզակիներից, ով սոցցանցում չի տեղադրում երեխայի լուսանկարը:
Սիրահարվել
Մինչեւ երեսունը` պատկերացնել, թե ինչպես միասին կարող եք լինել զուգահեռ խմբի համակրելի երիտասարդի հետ, երեսունից հետո` պատկերացնել նույնը, բայց գաղտնի, քանի որ նա, ինչպես եւ մյուսները, արդեն ամուսնացած է:
Բամբասանք
Մինչեւ երեսունը` ձեր մասին ուրիշների չարախոսությունները, որոնք կարող են խոցել մինչեւ հոգու խորքը, երեսունից հետո` «ինչ տարբերություն, ինչ ուզում են` թող ասեն»:
Քսանամյակ
Մինչեւ երեսունը` տարիք, որին դուք կարոտում եք, երեսունից հետո` տարիք, որի մասին դուք վաղուց չեք երազում, քանի որ երեսուն տարեկան լինելը զիլ է. երեսունամյա, գրավիչ եւ հաջողակ: