Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունից լավ հոտ չի գալիս. Անահիտ Բախշյան

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը հայտարարել է, որ այն մարդիկ ովքեր ցանկանում են կանգնել սահմանին թող դիմեն իրենց, այս հայտարարությունից բոլորովին լավ հոտ չի գալիս՝ խուճապ առաջացնելուց բացի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Նա մասնավորապես, գրել է.

«Հարգելի ՊՆ, ի՞նչ խղճով եք անում նման հայտարարություն, երբ ազատամարտիկները, ի դեմս Վոլոդյա Ավետիսյանի, հալածվում են անհեթեթ մեղադրանքով, երբ ազատամարտիկներն ունեն ծանրագույն սոցիալական խնդիրներ, երբ իսկական ազատամարտիկների փոխարեն բնակարաններ են ստացել պատահական մարդիկ, նրանց հարցերն արդարացի չեն լուծվել եւ այսպես շարունակ:

Միթե չգիտեիք, որ պատերազմն ավարտված չէ եւ գալու է մի ժամանակ, երբ նորից եք նրանց օգնությանը դիմելու: Վստահությունը պետական իշխանության եւ Ձեր կառույցի նկատմամբ վատնել եք անողոքաբար, մինչեւ վերջ ու այսօր կոչ եք անում պաշտպանե՞լ մեր երկրի սահմանները;

Ես մազաչափ չեմ կասկածում, որ մեր անկաշառ, չծախվող եւ հայրենասեր տղաներն այսօր էլ են պատրաստ պաշտպանելու մեր հայրենիքը, բայց երաշխիքներ տվեք, որ Աստված մի՛ արասցե, իրենց հետ մի բան պատահի, դուք տեր եք կանգնելու իրենց ընտանիքներին ու երեխաներին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, կապված Նախիջեւանի սահմանին միջադեպի հետ, Ֆեյսբուքի իր էջում գրել էր հետեւյալը.

«Հարգելի՛ հայրենակիցներ, հատկապես՝ լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչներ, խնդրում ենք մի տրվեք խուճապի եւ ապատեղեկատվության, ոչ մեկի ոչ մի տեղից չեն տարհանում: Մեկ ամիս առաջ էլ Տավուշն էիք հանձնել հակառակորդին: Եթե մենք հայտարարում ենք, որ իրավիճակը վերահսկվում է, ուրեմն այդպես է, այլապես այլ բան կլիներ:

Հ.Գ. Տաքուկ սենյակներից հեշտ է քննադատություններ անելն ու հրամաններ արձակելը: Նրանք, ովքեր պատրաստ են սահմանին կանգնել, թող դիմեն մեզ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30