Բաժիններ՝

Ադրբեջանական բանակում զինված միջադեպ է գրանցվել

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակում զինված միջադեպ է գրանցվել: Չի հաղորդվում, թե որ շրջանի կամ քաղաքի զորամասում է գրանցվել այն:

Զինծառայող Ջավիդ Միրզոևն անվտանգության կանոնների խախտման հետևանքով պատահաբար կրակել է իր ծառայակից Նասիմ Ռուստամովի վրա: Վերջինս հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է:

Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հաստատել է փաստը: Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930