Բաժիններ՝

ՄԱԿ-ը ողջունել է ՖԱԹՀ-ի ու ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ մերձավորարևելյան գործընթացի հատուկ համակարգող Ռոբերտ Սերին ողջունել է ՖԱԹՀ-ի ու ՀԱՄԱՍ-ի միջև կնքված պայմանագիրը.

«ՖԱԹՀ ու ՀԱՄԱՍ շարժումների միությունը և ազգային համաձայնության կառավարության ստեղծումը պետք է ընկալել որպես Պաղեստինի ու Իսրայելի միջև խաղաղության հասնելու հնարավորություն և ոչ թե որպես բանակցային գործընթացի համար սպառնալիք»:

Ելույթ ունենալով ՄԱԿ ԱԽ-ում՝ Սերին հայտարարել է, որ տվյալ թեմայով Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ խոսել է ապրիլի 24-ին, ով նրան վստահեցրել է, որ ՖԱԹՀ-ի ու ՀԱՄԱՍ-ի միջև հաշտեցման համաձայնագիրն իրագործվելու է իր ղեկավարությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս