Բաժիններ՝

Ուկրաինայի արևելքում գործող զինյալները հրամաններ են ստանում Մոսկվայից. ամերիկյան հետախուզություն

The Daily Beast-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում հայտարարել է, որ ամերիկյան հետախուզությունը տվյալներ ունի Ուկրաինայի արևելքում գործող զինյալների հետ «ռուս գործակալների» բանակցությունների մասին.

«Հետախուզությունն իր տրամադրության տակ ունի հատուկ ծառայությունների աշխատակիցների բանակցությունների ձայնագրությունները, որոնք հրամաններ են ստանում Մոսկվայից և բոլորին ակնհայտ է լեզվական ու ակցենտների տարբերությունները:

Մենք հստակ գիտենք, թե ով է արձակում այդ հրամանները, մենք գիտենք, թե որտեղից են գալիս դրանք: Ի հայտ են եկել մի շարք անձինք, որոնք ավելի վաղ գտնվել են Ղրիմում, իսկ այժմ գործում են Ուկրաինայի արևելքում, և դա պատահական չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս