
Կիևում չեղյալ է հայտարարվել Հաղթանակի օրվա զորահանդեսը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Կիևի քաղաքային վարչակազմը որոշում է ընդունել մայիսի 9-ին զորահանդես չանցկացնելու մասին` կապված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձի հետ:
Դրա փոխարեն Կիևի նոր իշխանությունները մտադիր են անցկացնել մի շարք այլ միջոցառումներ` նվիրված Հաղթանակի 69-ամյակին: Այդ միջոցառումները կանցկացվեն Հայրենական Մեծ պատերազմի այգում: Պատերազմի վետերանների համար կազմակերպվելու են նաև համերգ ու տոնական հրավառություններ: