
Իրանը «Վեցյակի» հետ չի քննարկում երկրում բալիստիկ հրթիռների արտադրության հարցը. Զարիֆ

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանը «Վեցյակի» հետ չի քննարկում երկրում բալիստիկ հրթիռների արտադրության հարցը: Այս մասին Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Զարիֆն ընդգծել է, որ Իրանը թույլ չի տա միջամտել երկրի պաշտպանական ծրագրին. «Իրանը բալիստիկ հրթիռներ արտադրում է պաշտպանական նպատակներով, և այդ թեման չի կարող քննարկվել «Վեցյակի» երկրների կողմից: Բանակցությունների ժամանակ Իրանի խաղաղ միջուկային ծրագրից բացի, չի քննարկվի որևէ այլ թեմա»: