Բաժիններ՝

Իրանի նախագահը մոտ ժամանակներս կայցելի Ադրբեջան

Իրանական Mehr  լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մոտ ժամանակներս պաշտոնական այցով մեկնելու է Բաքու: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Թեհրան կատարած այցի ժամանակ:

Այս մասին հայտարարել է Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը: Դեսպանն ընդգծել է, որ Ալիևի իրանական այցից հետո երկու երկրների միջև հարաբերությունները հասել են նոր մակարդակի: Ախունդովը կարծում է, որ ապագայում երկու երկրների միջև կապերը զարգանալու են ինտենսիվ տեմպերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930