Վ. Բոստանջյանը բարձր է գնահատում Ռոբերտ Քոչարյանի` սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվելը

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Բոստանջյանը բարձր է գնահատում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվելու վերաբերյալ տեսակետը եւ չի կարող ասել, արդյոք կվերադառնա՞ Ռ. Քոչարյանը, թե՞ ոչ:

168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտարարություններին՝ 2008թ. կոալիցիայում մնալու եւ այսօր կոալիցիայից դուրս գալու պատճառների մասին, Վ. Բոստանջյանն ասաց, որ իր մարդկային եւ քաղաքական էթիական թույլ չի տալիս գնահատել` արդարացվա՞ծ են այդ հիմնավորումները, թե՞ ոչ. «Այդ բոլոր պատճառաբանությունները, որոնք բերված են, պարոն Բաղդասարյանի համար, ամենայն հավանականությամբ, ավելի տեսանելի են»:

 

Տեսանյութեր

Լրահոս