Բաժիններ՝

Յացենյուկը մեկնել է Վատիկան

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արևսենի Յացենյուկը մեկնել է Վատիկան՝ հանդիպելու համար Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:

Նա մանրամասնել է, որ Յացենյուկի այցի ծրագրում ներառված է նաև Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի և Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինոյի հետ հանդիպելը: Յացենյուկը կմասնակցի Հովհաննես Պողոս 2-րդ և Հովհաննես 23-րդ Հռոմի պապերի սրբացման արարողությանը, որը տեղի է ունենալու ապրիլի 27-ին:

Պերեբիյնիսը հիշեցրել է, որ Ուկրաինայի վարչապետը վերջին անգամ Իտալիա է մեկնել 1998 թվականին, իսկ Վատիկան՝ 2009 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930