Բաժիններ՝

«Արևելյան գործընկերության» երկրները ՌԴ-ին կոչ են արել զորքերը հետ քաշել Ուկրաինայի սահմանից

Gordonua.com-ը, վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը, հայտնում է, որ այսօր Պրահայում ավարտվել է «Արևելյան գործընկերության» երկօրյա գագաթաժողովը՝ նվիրված ծրագրում ընդգրկված երկրների հետ ԵՄ-ի համագործակցության հնգամյակին:

Գագաթաժողովի արդյունքներով՝ ընդունվել է ամփոփիչ փաստաթուղթ, որով Ռուսաստանին կոչ է արվում իր զորքերը հետ քաշել Ուկրաինայի սահմանից: Բացի այդ, «Արևելյան գործընկերության» երկրներն ընդգծել են, որ պատրաստ են միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև ներկայիս ճգնաժամում:

Հանդիպման մասնակիցներն Ուկրաինային կոչ են արել իրականացնել իշխանության ապակենտրոնացում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս