
Ուկրաինայում քրեական գործ են հարուցել Տիմոշենկոյի դատավճիռը կայացրած դատավորի նկատմամբ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել դատավոր Ռոդիոն Կիրեևի նկատմամբ, ով ժամանակին կայացրել է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի դատավճիռը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Կիրեևի դեմ քրեական գործ է հարուցվել միանագամից 7 հոդվածով: Կիրեևին մեղադրում են Տիմոշենկոյի գործը քննելիս Ուկրաինայի Սահմանադրության դրույթները խախտելու մեջ: Հետաքննությունը պարզել է, որ Կիրեևը միտումնավոր խախտել է նաև Ուկրաինայի օրենսդրությամբ նախատեսված ամբաստանյալ Տիմոշենկոյի պաշտպանվելու իրավունքը: