Ինչու մուկ. պատմում են մխչյանցիները. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. Մխչյան գյուղում՝ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծննդավայրում, բնակիչները «ժամանակի» հետ զրույցում, չթաքնելով ուրախությունը իրենց համագյուղացու՝ վարչապետ նշանակվելու առթիվ, պատմեցին բազմաթիվ պատմություններ Հովիկ Աբրահամյանի մանկությունից, պատանեկությունից, և թե ինչու են նրան «մուկ» կանչել։

Գյուղացիներից մեկը պատմեց, որ երեխա ժամանակներից են նրան այդպես անվանել, նրան այդպես կանչել է Հովիկ Աբրահամյանի մայրը՝ Ռեբեկան. «Մաման է պատմել, ասում էր, որ որտեղ պահել եմ կոնֆետը, գնացել հանել է մկան նման, թե չէ ինքը սենց տղա է», – ասաց գյուղացիներից մեկը՝ ձեռքի շարժումով ցույց տալով, որ հրաշալի տղա է Հովիկ Աբրահամյանը։

Տիկին Ռեբեկան դեռ վաղուց է գուշակել, որ որդին Հովիկ Աբրահամյանը քաղաքականության մեջ առաջընթաց է ունենալու. «Եթալ-գալ ունեինք, ասում էր՝ այ մարդ, Հովոն կլինի նախագահ»։ Մյուսն էլ թե՝ Հովիկը կյանքում գյուղում գողություն չի արել, մաման է իրեն այդպես կանչել. «Լսել ենք, որ փոքր ժամանակ վեր է կացել, սկսել շաքար ուտել, իր մայրն է իրեն այդպես կանչել»։

Կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս