Տիգրան Սարգսյանը գերադասում է Մոսկվան. «Ժողովուրդ»

«ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի` դիվանագիտական աշխատանքի անցնելու լուրը ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել էր դեռևս ապրիլի 13-ին: Ըստ այդմ, Տ. Սարգսյանը նշանակվելու է Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

Սակայն թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցել են, որ Տ. Սարգսյանն այժմ «փնտրտուքի» մեջ է:

«Նա դեռևս վերջնական որոշում չունի, և զբաղված է Բրյուսելի ու Մոսկվայի միջև առավել բարենպաստ տարբերակի ընտրությամբ, որպեսզի չկրկնի վարչապետության ժամանակ թույլ տված սխալները, երն հայտարարություններ էր անում մե՜կ ԵՄ-ի, մե՜կ ՄՄ-ի օգտին:

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, նախկին վարչապետը կարծես թե հակված է ՌԴ-ում ՀՀ դեսպան աշխատելուն` հաշվի առնելով ՄՄ-ին անդամակցելու հեռանկարը»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս