Թուրքական պատմագիտական ընկերությունն ապրիլի 24-ին Վանում կազմակերպում է «Հայերն առաջին համաշխարհային պատերազմում» խորագրով գիտաժողով

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքական պատմագիտական ընկերությունը (Türk Tarih Kurumu, TTK) կազմակերպելու է «Հայերն առաջին համաշխարհային պատերազմում» խորագրով գիտաժողով, որի ժամանակ պատմաբանները քննարկելու են 1915 թվականի դեպքերը:

Այս մասին գործակալությանը հայտնել է TTK-ի նախագահ Մեթին Հյուլագյուն, որի խոսքերով՝ գիտաժողովն անցկացվելու է ապրիլի 24-25-ին, Վանում: Հյուլագյուն ուշադրություն է հրավիրել Վանի կարևորության վրա՝ ընդգծելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ «Վանի հայերն ապստամբություն են բարձրացրել, ինչից հետո ընդունվել է հայերին տեղահանելու մասին որոշումը»:

Գիտաժողովում քննարկվելու են նաև 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ միջազգային արենայում ցեղասպանության մասին հայկական պնդումների դեմ պայքարի միջոցները:

Հյուլագյուն հայտարարել է. «Պատմության ընթացքում չի գրանցվել Հայոց ցեղասպանություն: Դա չի եղել ո՛չ 1915 թվականին, ո՛չ դրանից առաջ և ո՛չ էլ դրանից հետո: Դա անհնար էր՝ ելնելով նրանից, որ մեր քաղաքակրթությունը, մեր մշակույթը թույլ չէր տա նման բան»:

Տեսանյութեր

Լրահոս