Իրանը գնում է դեպի գենդերային հավասարություն. Հասան Ռոուհանի
BBC-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Կանանց ազգային օրը՝ ապրիլի 20-ին, քննադատության է ենթարկել նրանց, ովքեր հասարակությունում կանանց ընկալում են որպես սպառնալիք: Ռոուհանին հայտարարել է, որ Իրանը նախկինի նման առաջ է ընթանում դեպի գենդերային հավասարության ապահովում.
«Կանայք պետք է օգտվեն հավասար հնարավորություններից, ստանան հավասար պաշտպանություն և հավասար սոցիալական իրավունքներ: Իսլամի կանոնների համաձայն, տղամարդն ուժեղ սեռը չէ, իսկ կինը՝ թույլ սեռը»:
Նշվում է, որ գենդերային հավասարության հարցում Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հակառակ կարծիքին է՝ գտնելով, որ գենդերային հավասարությունն արևմտյան մտածելակերպի խոշորագույն սխալներից մեկն է:
Խամենեին ընդգծել է, որ ոչինչ չունի կանանց զբաղվածության դեմ, սակայն դրա հետ մեկտեղ չպետք է մոռանալ նաև հիմնական հարցի՝ կենցաղում ու ընտանիքում կնոջ դերի մասին: