Ապրիլի 24-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքում կբացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը (տեսանյութ)

Թուրքական CİHAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ապրիլի 24-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացման արարողակարգը: Այդ մասին հայտարարել է Ամելոյում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին:

Հայատարարության մեջ նշված է, որ հուշահամալիրի բացումը տեղի է ունենալու ապրիլի 24-ին պատարագ մատուցելուց հետո: Ուշադրություն է հրավիրվում նրա վրա, որ այդ արարողակարգին ներկա գտնվելու համար հրավերներ են ուղարկվել Ալմելոյի քաղաքային իշխանություններին, որոնց թվում կան նաև թուրքական ծագում ունեցողներ:

Ալմելոյի հուշահամալիրիի կառուցումը մեկնարկել է 2013 թվականին՝ բարերար Քրիստիան Գելիջինի հովանավորությամբ: Այն կառուցվել է հայկական եկեղեցու տարածքում: 2015 թվականին նախատեսվում է դրան հարակից տարածքում կառուցել նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված թանգարան:

Նաև նշենք, որ Քրիստիան Գելիջին և մյուս նախաձեռնողները ապրիլի սկզբին Երևանում կայացած մամուլի ասուլիսում խոսել էին այս հուշահամալիրի կառուցման մասին:

Մանրամասները` slaq.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930