Ադրբեջանում Ռաուֆ Միրկադիրովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Այնա-Զերկալո» թերթի աշխատակից Ռաուֆ Միրկադիրովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Այս մասին հայտարարել է Կտտանքների դեմ ադրբեջանական հանձնաժողովի նախագահ Էլչին Բեհբուդովը:
Նրա խոսքերով՝ Միրկադիրովին մեղադրում են քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածը (պետական դավաճանություն) խախտելու մեջ: Միրկադիրովին մեղադրում են հայերի հետ համագործակցելու մեջ: Նշվում է, որ Միրկադիրովը, առանց Ադրբեջանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչների իմացության, մեկնել է Հայաստան, ուր և անցկացրել է մի շարք հանդիպումներ:
Ապրիլի 19-ին Միրկադիրովին ձերբակալել էին Թուրքիայում, ինչից հետո նրան արտահաձնել էին Ադրբեջանին: Բաքու ժամանելուց հետո նրան ձերբակալել էին: