Բաժիններ՝

Բաչո Ախալայան արդարացվել է երրորդ անգամ

Вестник Кавказа-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Վերաքննիչ դատարանը հաստատել է երկրի ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայայի նկատմամբ դեկտեմբերին կայացված արդարացնող դատավճիռը՝ այսպես կոչված ռեյնջերների գործով:

Ախալայային մեղադրում էին ՆԳՆ-ի 7 հատուկջոկատայինի կտտանքների ենթարկելուն մասնակցելու մեջ: Այդ գործողությունները որակվել էին որպես հատուկ դաժանությամբ կտտանքներ, ինչի համար Բաչո Ախալայային սպառնում էր մինչև 21 տարվա ազատազրկում:

Նրա փաստաբանները զորավարժարանում տեղի ունեցածը բացատրել էին այլ կերպ՝ վստահեցնելով, որ հատուկջոկատայինները մասնակցել են այսպես կոչված ռեյնջերների նախապատրաստման ծրագրին, որը ենթադրել է ծանր փորձություններ ու վարժանքներ, այդ թվում նաև ֆիզիկական ներգործություն՝  տոկունության ու ուժի փորձարկման համար:

Տուժածները չէին համաձայնվել դրա հետ՝ ցուցադրելով իրենց ստացած վնասվածքները, սակայն դա չէր համոզել Թբիլիսիի քաղաքային դատարանին, ով արդարացրել էր Ախալայային: Այժմ այդ դատավճիռը հաստատեց Վերաքննիչ դատարանը:

Սրանից առաջ էլ Ախալայային արդարացրել էին 2006 թվականին գործարար Սանդրո Գիրգվլիանիին առևանգելու և Պաշտպանության նախարար հանդիսացած ժամանակ մի քանի զինծառայողի ծեծի ենթարկելու գործերով:

Դրա հետ մեկտեղ 2006 թվականին Օրթաչալայի բանտում գրանցված խռովությունը կոշտ ճնշելու համար, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի, Ախալայային դատապարտել են 3 տարվա և 9 ամսվա ազատազրկման: Սակայն այս դեպքում էլ նրան օգնության է հասել Միխեիլ Սաակաշվիլին, ով իր նախագահության վերջին օրերին ներում էր շնորհել նրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս