Բաժիններ՝

Պուտինը ստորագրել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը դյուրացնող դաշնային օրենքը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը դյուրացնող դաշնային օրենքը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Տվյալ օրենքը Ռուսաստանի Պետդումայի կողմից ընդունվել էր այս տարվա ապրիլի 4-ին: Ապրիլի 16-ին այն հավանության էր արժանացրել Դաշնային խորհուրդը: Այժմ Ռուսաստանում բնակվող օտարազգիները և առանց քաղաքացիության անձինք, որոնց ճանաչել են որպես ռուսերենին տիրապետող, կարող են դյուրացված սխեմայով ստանալ ռուսական անձնագիր:

Այդ հարցում հաշվի չի առնվում Ռուսաստանում նրանց բնակության ժամկետները: Ռուսական անձնագիր ստանալու համար օտարազգին պետք է հարցազրույց անցնի հատուկ հանձնաժողովի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս