Բաժիններ՝

ԱՄՆ-ում Armenian Power հանցախմբի պարագլխին սպառնում է մինչև 973 տարվա ազատազրկում

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Լոս Անջելեսի դաշնային դատարանում 38-ամյա Մհեր Դարբինյանի նկատմամբ գործի քննումն ավարտվել է մեղադրական վճռով: Դարբինյանին սպառնում է մինչև 973 տարվա ազատազրկում:

Նա մեղավոր է ճանաչվել 57 կետով՝ ներառյալ կազմակերպված հանցավոր գործունեություն վարելու, դրամաշորթության, բանկային մեքենայությունների, կրեդիտ քարտերով մեքենայությունների, անձնական տվյալների հափշտակման, հրաձգային զենք պահպանելու (ինչը նախկին դատվածությունների համար արգելված է եղել նրան) մեջ:

Կալիֆոռնիայի Կենտրոնական օկրուգի դատախազությունը հայտնել է, որ Դարբինյանը, գտնվելով բանտում, մասնակցել է մեքսիկական մաֆիայի անդամների հետ համատեղ հանցավոր գործունեության:

Դարբինյանին, ով հայտնի է «Կապոնե», «Կեպս» և «Հոլիվուդյան Մայք» մականուններով, անվանում են Armenian Power (Հայկական ուժ) հանցախմբի ղեկավար, որը հիմնականում բաղկացած է Հայաստանից ժամանած երիտասարդ վտարանդիներով և ունի 200-250 անդամ:

2011 թվականին իշխանությունները հայտարարել են խմբավորման գրեթե 100 անդամի դեմ քրեական գործ հարուցելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս