![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսական նավերը Կասպից ծովում խոչընդոտել են ադրբեջանական նավերի կողմից բեռնափոխադրումներ կատարելուն
![](https://168.am/wp-content/uploads/2014/04/42300_src.jpg)
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ռուսական լցանավային նավատորմը բեռնափոխադրումների իրականացման մենաշնորհ է հաստատել Կասպից ծովում: Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ թուրքմենական Թուրքմենբաշի նավահանգստում կանգնած են և ապրանքների բեռնմանն են սպասում ադրբեջանական 4 լցանավ:
Թուրքմենական կողմը փաստացիորեն հրաժարվել է ավելի վաղ ստորագրած բոլոր պայմանագրերն իրագործելուց: Թուրմեններն ընդունում են, որ ռուսական կողմը պայման է առաջ քաշել, որ Կասպից ծովում բեռնափոխադրմամբ պետք է ամբողջովին զբաղվեն իր նավերը:
Այսօր ադրբեջանական լցանավերից մեկը փորձել է մուտք գործել նավահանգիստ՝ բեռնման համար, սակայն ռուսական լցանավերը փաստացիորեն արգելափակել են նրա ճանապարհը: