Բաժիններ՝

Ուկրաինայի ՆԳՆ-ը հաստատել է, որ Սլավյանսկում փոխհրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ՆԳՆ-ը հաստատել է, որ ապրիլի 20-ին Սլավյանսկում՝ այսպես կոչված Դոնեցկի ժողովրդական հանրապետության կողմնակիցների ամրակետում, փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու կողմից գրանցվել են տուժածներ:

Ժամը 02.20-ին անհայտ անձինք 4 ավտոմեքենայով մոտեցել են ամրակետին և կրակ են բացել այնտեղ հերթապահող մարդկանց վրա: Ի պատասխան, հակառակ կողմից նույնպես հնչել են կրակոցներ:

Ակտիվիստների կողմից արձակված կրակոցների հետևանքով մահացու վիրավորվել է 3 մարդ, որոնցից երկուսը տեղաբնակներ են, իսկ երրորդի ինքնությունը դեռ պարզված չէ: Վիրավորներին հոսպիտալացրել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930