
Ադրբեջանը շուտով կարող է հայտնվել բարդ իրավիճակում՝ կապված ՌԴ-ի նեոկայսերական քաղաքականության հետ. The Hill

The Hill թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նեոկայսերական քաղաքականությանը բախվող երկրներից մեկն Ադրբեջանն է, ով շուտով կդառնա Եվրոպային նավթի ու գազի մատակարար և կմեղմացնի էներգակիրների մատակարարումը բարդացնելու և դրանց գները բարձրացնելու մասին Պուտինի սպառնալիքները:
Թերթն ընդգծում է, որ Ռուսաստանի հանդեպ Վաշինգտոնի վարած չափազանց մեղմ քաղաքականությունն ազատ է արձակում նրա ձեռքերը և բավական անհարմար դրության մեջ է դնում նրա հարևաններին: Ռուսաստանն Ադրբեջանի հետ սառը հարաբերությունների ֆոնին ամրապնդում է Իրանի հետ իր դաշնակցային հարաբերությունները և ձգտում է իր ազդեցությունը հաստատել Ադրբեջանում:
Պուտինը դրա համար ունի իր պատճառները, ինչն առաջին հերթին վերաբերվում է Ադրբեջանի էներգակիրների պաշարներին: Թերթն ընդգծում է, որ Ադրբեջանը շուտով կարող է հայտնվել բարդ իրավիճակում: Թերթը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը թույլ չի տա, որ դա տեղի ունենա և կաջակցի Ադրբեջանին: