Բաժիններ՝

Ջո Բայդենն այսօր մեկնում է Կիև

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը մտադիր է այսօր մեկնել Կիև, ուր նա քննարկելու է Ուկրաինայի դեպքերը, այդ թվում նաև երկրի արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:

Բայդենը Կիևի ներկայիս իշխանությունների հետ հանդիպելու է վաղը: Բայդենը մասնավորապես հանդիպումներ է ունենալու Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի, վարչապետ Արսենի Յացենյուկի և խորհրդարանի առանցքային անդամների հետ, որոնք ներկայացնում են քաղաքական տարբեր կուսակցություններ ու շրջաններ:

Բայդենը մտադիր է քննարկել նաև մայիսի 25-ին պլանավորված նախագահական վաղաժամ ընտրությունների նախապատրաստման հարցը, ինչպես նաև Ուկրաինայի տնտեսության կայունացման ու ամրապնդման, սահմանադրական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, ապակենտրոնացման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս