Իրանն ու «Վեցյակը» միջուկային համաձայնագրի վրա աշխատանքները կսկսեն մայիսին

РБК-ի փոխանցմամբ՝ Իրանն ու «Վեցյակը» իրանական միջուկային ծրագրի շուրջ երկարաժամկետ համաձայնագրի կազմման վրա աշխատանքներ են սկսելու իրականացնել 2014 թվականի մայիսին, Նյու Յորքում:

Համաձայնագրի վրա աշխատանքների առաջին փուլը սկսվելու է մայիսի 5-ին և տևելու է մինչև մայիսի 9-ը: Այդ ժամանակ Իրանն ու «Վեցյակը» կսկսեն կազմել սպառիչ համաձայնագրի նախնական տարբերակը: Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ համաձայնագրի կազմում բարդ առաջադրանք է:

Որպես դրա վերջնաժամկետ է սահմանված հունիսի 20-ը: Բանակցությունների հաջող ավարտի դեպքում կվերացվեն Իրանի դեմ սահմանված տնտեսական բոլոր պատժամիջոցները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930