Թունավորման դեպք` Գյումրիում. հինգ հոգի հոսպիտալացվել է
Ապրիլի 19-ին, ժամը 23.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Ավստրիական մանկական հիվանդանոց են տեղափոխվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խ. Հայրիկ 1-ին թաղամասի թիվ 5ա շենքի բնակիչներ Ե. (ծնվ.2012 թ.), Վ. (ծնվ.2006 թ.) Մ.-երը, Լ. Մ.-ն (ծնվ.1999 թ.), իսկԳ. Հ.-ն (ծնվ.1983 թ.) և Գ. Ա.-ն (ծնվ.1954 թ.) տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:
Արտակարգ իրավիճակների նախարարություն