
Պուտինը «ուղիղ գծով» շփվում է Ռուսաստանի բնակիչների հետ (ուղիղ միացում)

Russia Today հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր «ուղիղ գծով» շփվում է Ռուսաստանի բնակիչների հետ: Դա մեկնարկել է մոսկովյան ժամանակով ժամը 12.00-ին:
Վլադիմիր Պուտինին ուղղվել է ավելի քան 1 միլիոն հարց, որոնցից ամենահանրաճանչներն առնչվել են երեխաների նպաստներին, խաբված պարտատերերին, վատ ճանապարհներ կառուցելու համար քրեական պատասխանատվության ներդրմանը:
Նախորդ անգամ Պուտինը Ռուսաստանի քաղաքացիների հետ նման ավանդական զրույց ունեցել էր 2013 թվականի ապրիլի 25-ին: Այն ժամանակ նա 4 ժամից ավելի պատասխանել էր նրանց հարցերին: