ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվեց. Նոր վարչապետի անունը դեռ հայտնի չէ

Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ներքաղաքական զարգացումներին։ Նիստը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ինչպես նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, երկուշաբթի օրը տեղի կունենա ԳՄ և խորհրդի նիստ, որտեղ կորոշվի, թե ով է լինելու ՀՀ 13-րդ վարչապետը։

Ի դեպ, Տիգրան Սարգսյանը մասնակցել է նիստին: Հարցին՝ արդյոք ոչ իշխանական ուժերը կմտնե՞ն կոալիցիա, Շարմազանովը պատասխանեց՝ հարցրեք նրանց:

«Կուսակցական պատկանելությունը, ոչ էլ անուն ազգանուն չի քննարկվել: Քանի դեռ կուսակցական քննարկումները չեն ավարտվել, ես փակագծերը չեմ բացելու»,- հայտարարեց Է. Շարմազանովը:

Իսկ թե Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու դեպքում ո՞վ կլինի ԱԺ նախագահ, Է.Շարմազանովը պատասխանեց, որ այդ հարցին էլ պատասխան կլինի կուսակցական քննարկումներից հետո.  «Երկուշաբթի երեկոյան ես Ձեզ կհայտարարեմ 13-րդ վարչապետի անունը»,- հայտարարեց Է.Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս