Ոստիկանը հրաժարվում է պատասխանել՝ ե՞րբ է ցուցմունք տվել Շահեն Հարությունյանի դեմ և ի՞նչ է նրան արել Շահենը (տեսանյութ)
Ինչպես հայտնի է, 2013թ. նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, հինգ ամիս անց՝ ապրիլի 2-ին, մեղադրանք է առաջադրվել: Նրան մեղադրում են խուլիգանության մեջ: Շահեն Հարությունյանի մոր՝ Ռուզաննա Բադալյանի խոսքով, ըստ մեղադրանքի՝ որդին բարձրախոսով հարվածել է ոստիկանի. Շ. Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում՝ նշելով, որ այդ կերպ փորձում են ճնշել հորը:
Երեկ ոստիկան Գեղամ Խաչատրյանից, ում ըստ մեղադրանքի հարվածել է Շահեն Հարությունյանը, փորձեցինք ճշտել՝ ե՞րբ է վերջինս ցուցմունք տվել և ի՞նչ է նրան արել Շահեն Հարությունյանը նոյեմբերի 5-ին:
Վերջինս ի պատասխան մեր բոլոր հարցերին՝ միայն կրկնում էր, որ իր իրավասությանների մեջ չի մտնում պատասխանել հարցերին և խնդրեց դիմել 02 լրատվական ծառայություն:
«Համապատասխան մարմիններում քննությունը գնում է, նաև կարող եք այնտեղից տեղեկանալ»,- ի պատասխան ասաց Գ. Խաչատրյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
Լուսանկարները՝ 168.am-ի