Բաժիններ՝

Դոնեցկում մտադիր են հանրաքվե անցկացնել մինչև մայիսի 11-ը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դոնեցկում մարզային վարչակազմի շենքը գրաված ռուսամետ ցուցարարները հայտարար են, որ մտադիր են մինչև մայիսի 11-ը հանրաքվե անցկացնել նորաստեղծ «Դոնցկի հանրապետությունում»:

Նրանք տվյալ շենքում անցկացրել են իրենց հավաքը և հայտարարել են «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ինքնիշխան պետության ստեղծման մասին: Ընդունված հռչակագրում նշված է, որ պետական կարևոր հարցերը դրվելու են համաժողովրդական հանրաքվեի:

Նրանք հայտարարել են, որ եթե Կիևի իշխանությունները հակազդեն իրենց, ապա իրենք ստիպված կլինեն օգնության խնդրանքով դիմել Ռուսաստանին՝ խաղաղապահ կոնտինգենտ մտցնելու համար՝ ընթերցելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված նամակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930