
Ես Յանուկովիչը չեմ և ոչ մի տեղ չեմ հեռանա. Բաշար Ասադ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստացել է մինչև վերջ մնալ Սիրիայում և ոչ մի հանգամանքում չլքել երկիրը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կայսերական ուղղափառ պաղեստինյան համայնքի նախագահ Սերգեյ Ստեպաշինը:
Վերջինս նախորդ շաբաթ մեկնել էր Սիրիա և հանդիպել էր այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հետ: Ստեպաշինի խոսքերով՝ Սիրիայի առաջնորդն իրեն խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել, որ մտադիր չէ «հետևել» Ուկրաինայի նախկին ղեկավար Վիկտոր Յանուկովիչի օրինակին և ծանր պահին լքել երկիրը:
Ստեպաշինը նաև ընդգծել է, որ Ասադը ոչ մի կասկած չունի նրանում, որ նա գիտի, թե ինչ է անում՝ հավելելով, որ բավական բարձր է սիրիական բանակի մարտական ոգին: Ստեպաշինը հայտարարել է, որ Ասադը գտնվում է հիանալի մարզավիճակում: