Բաժիններ՝

Բուդաղյանների գործով քննիչը փոխվել է

Քրեական վերաքննիչ դատարանում այժմ շարունակվում  է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը: Դատական նիստի սկզբում հայտնի դարձավ, որ փոխվել է գործը քննող քննիչը. այժմ գործը վարույթ է ընդունել և այն քննում է քննիչ Արմեն Մովիսյանը: Վերջինս, պատասխանելով դատավորի հարցին, ասաց, որ չի կարող կոնկրետ ժամկետ հայտնել՝ երբ է ավարտվելու քրեական գործի նախաքննությունը:

Բուդաղյանների փատաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ չգիտի՝ ինչով է պայմանավորված գործով քննիչի փոփոխությունը: Նրա խոսքով՝ ինքը ստացել է քրեական գործով քնչսկան խումբ ստեղծելու որոշում, որտեղ մատնանշված են երեք քննիչներ:

Հիշեցնենք, որ Բուդաղայանների փաստաբան Հայկ Ալումյանը  բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատարանը կասեցրել էր նրա բողոքների քննությունը: Հայկ Ալումյանը բողոքարկել էր քննիչի որոշումներով, որով կասեցվել էր քրեական հետապնդումը Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և նրա թիկնապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ, բացի այդ՝ քննիչը գտել էր, որ հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանը դեպքի օրը քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ է արել: Առաջին ատյանի դատավարանի դատավորը կասեցրել էր բողոքների քննությունը՝ քննիչի կողմից քրեական գործի բոլոր նյութերը չներկայացնելը դիտելով որպես անհաղթահարելի ուժ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս