Մի փոքր անհարմար եմ զգում, որ իմ հարցաքննությունն այսքան ուշացավ. Գիգա Բոկերիա
Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նախկին քարտուղար Գիգա Բոկերիային երեկ հարցաքննության նպատակով կանչել են Գլխավոր դատախազություն: Բոկերիան հարցաքննության սկսվելուց առաջ հանդիպել է լրագրողների հետ և հայտարարել է, որ որոշակի անհարմարությունէ զգում, որ իր հարցաքննումն այդքան ուշացումով է տեղի ունենում.
«Հարցաքննության կանչվելն անսպասելի չէր ինձ համար: Պարոն Իվանիշվիլին քանիցս խոսել է դրանից: Նա քաղաքական պատվեր է տվել, իսկ դատախազությունն օգտագործվում է որպես ընդդիմադիրների դեմ պայքարի զենք: Ես անգամ մի փոքր անհարմար եմ զգում, որ իմ հարցաքննությունն այսքան ուշացավ»:
Բոկերիային Գլխավոր դատախազություն են կանչել վկայի կարգավիճակով հարցաքննելու համար: Բոկերիային հարցեր են ուղղվել` կապված խոշոր չափի բյուջետային միջոցների և երկրի նախագահի պահուստային հիմնադրամի միջոցների վատնման հետ:
Բոկերիան հարցաքննությունից առաջ չէր բացառել իր կալանավորումը: Նրա կինը հայտարարել է, որ եթե դա տեղի ունենա, ապա դժոխք կպատրաստի Բիձինա Իվանիշվիլիի ու ներկայիս վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի համար: Բոկերիան ԱԱԽ-ի քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2010 թվականի նոյեմբերից մինչև 2013 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում: