Բաժիններ՝

ԱՄՆ-ը զգուշացրել է Չինաստանին` կապված «ղրիմյան մոդելին» հետևելու հետ

ZN.UA-ի փոխանցմամբ` Չինաստանը չպետք է կասկածի, որ ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել իր ասիական դաշնակիցներին, եթե նա մտադիր է հետևել Ռուսաստանի օրինակին, ով բռնակցել է Ղրիմը: Այս մասին հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:

Նա հավելել է, որ տնտեսական բնույթի պատասխան միջոցների հեռանկարները նույնպես պետք է Պեկինին հարկադրեն զերծ մնալ ուժի կիրառումից` Ասիայում տարածքային խնդիրների կարգավորման ժամանակ, ինչպես որ Ղրիմում արեց Ռուսաստանը:

Նշվում է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը մեծացրել է Ասիայում ԱՄՆ-ի դաշնակիցների մտահոգությունը` կապված Չինաստանի կողմից հնարավոր ուժ կիրառելու հետ` սեփական հավակնությունների իրագործման համար: Պեկինի պլանները դեռ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ մոտ 20 օր առաջ ամերիկյան Foreign Policy պարբերականը գրել էր, որ Ղրիմի շուրջ Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունից կշահի անսպասելի կողմը՝ Չինաստանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930