Boeing-ին ու GE-ին թույլատրվել է Իրանին հատկացնել հին ինքնաթիռների պահեստամասեր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի իշխանություններն ամերիկյան Boeing ավիաշինական կոնցեռնին և General Electric  շարժիչներ արտադրողին թույլատրել են Իրանին հատկացնել ինքնաթիռների պահեստամասեր:

Վաշինգտոնը տվյալ քայլին գնացել է Թեհրանի դեմ սահմանած պատժամիջոցների ժամանակավոր մեղմացման շրջանակներում: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հաստատել է 18 շարժիչների սպասարկման վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը, որոնք Իրանին վաճառվել են դեռևս 1970-ական թվականների վերջերին:

GE-ի ու Իրանի քաղաքացիական ավիաոլորտի ներկայացուցիչների հանդիպումը պլանավորված է հաջորդ շաբաթ, Ստամբուլում: Դրա ժամանակ քննարկվելու են հնարավոր գործարքի մանրամասները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930