Բաժիններ՝

Համատեղ աշխատելուց հրաժարվելը շահեկան չէ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի երկրների համար. Լուկաշևիչ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը կասեցնելու մասին ՆԱՏՕ-ի որոշումը ստեղծում է «դեժավյուի» էֆեկտ:

Լուկաշևիչի խոսքերով՝ այդ հայտարարության լեզուն ավելի շուտ հիշեցնում է «Սառը պատերազմի» ժամանակվա բանավոր փնովումները. «Այդ որոշումը մեզ վերադարձնում է վեցամյա վաղեմության իրադարձությունները, երբ Բրյուսելը սառեցրեց Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը:

Ինչով ավարտվեց այդ «սառեցումը», քաջ հայտնի է: ՆԱՏՕ-ն իր իսկ նախաձեռնությամբ վերադարձավ Ռուսաստանի հետ փոխգործակցությանը: Համատեղ աշխատելուց հրաժարվելը շահեկան չէ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի երկրների համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930