ԵՄ-ը կարևորում է Ադրբեջանի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ասոցացման համաձայնագրի շուրջ ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի դեսպան Մալենա Մարդը:

Վերջինիս խոսքերով՝ կողմերին արդեն իսկ հաջողվել է համաձայնեցնել այդ համաձայնագրի բազմաթիվ կետեր: Մարդը չի բացառել, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններն այս տարի կարող են ինտենսիվացվել. «Հուսով եմ, որ դրան զուգահեռ կստորագրվի արդիականացման ռազմավարություն և տվյալ ուղղությամբ կանցկացվեն բանակցություններ:

Այդ երկու գործընթացները կընթանան միմյանց զուգահեռ, սակայն մեզ համար ամենակարևորն Ասոցացման համաձայնագիրն է: Մենք հավատում ենք, որ ապագայում այն կստեղծի իրավական նոր հիմք, որը կկանոնակարգի Ադրբեջանի հետ ԵՄ-ի հարաբերությունները»:

Տեսանյութեր

Լրահոս