Բաժիններ՝

Յացենյուկը ՌԴ-ին առաջարկել է երկրորդ պետական լեզվի կարգավիճակ շնորհել ուկրաիներենին

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Ռուսաստանին առաջարկել է երկրորդ պետական լեզվի կարգավիճակ շնորհել ուկրաիներենին: Յացենյուկը դա հիմնավորել է նրանով, որ ուկրաինալեզու համայնքը խոշորագույնն է Ռուսաստանի տարածքում և հետևաբար ուկրաիներենին Ռուսաստանում պետք է շնորհել երկրորդ պետական լեզվի կամ էլ առնվազն հատուկ կարգավիճակ:

Յացենյուկը հավելել է, որ իրենք դիմում են Ռուսաստանի իշխանություններին՝ առաջարկելով այդ երկրի տարածքում բացել ուկրաինական դպրոցներ. «Ես տեսնում եմ, որ Ռուսաստանը շատ է մտահոգվում Ուկրաինայի սահմանադրության և ուկրաինական պետական կարգի համար: Մենք էլ իսկապես նույն կերպ մտահոգվում ենք մեր ռուս հարևանների համար»:

Յացենյուկի խոսքերով՝ Ուկրաինան պատրաստ է արտգործնախարարների մակարդակով Ռուսաստանի հետ բանակցություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930