
Ռուսաստանը որոշել է Ուկրաինային վերադարձնել նրա միակ սուզանավը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Սևծովյան նավատորմը հրաժարվել է իր կազմում ներառել 641 նախագծի «Զապորոժիե» սուզանավը (Ուկրաինայի ռազմածովային ուժերի միակ սուզանավը): Դրա համար պատճառ է հանդիսացել սուզանավի հնացած լինելը:
Սևծովյան նավատորմի շտաբի տվյալներով` այդ սուզանավը ժամանակակից ծովամարտի պահանջներին դադարել է համապատասխանել դեռևս 1980-ական թվականներից: Ուկրաինական սուզանավի շահագործումը ճանաչվել է վտանգավոր անձնակազմի կյանքի համար:
Ներկայումս քննարկվում է ուկրաինական նավատորմին սուզանավի վերադարձման հնարավորությունը: Պլանավորված է ուկրաինական բուքսիրների միջոցով նավը հասցնել Օդեսա, քանի որ այն չի կարող ինքնուրույն հասնել Օդեսա: «Զապորոժիեն» Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կազմում ներառվել էր այս տարվա մարտի 22-ին: