Բաժիններ՝

Ուկրաինայի ԿԸՀ-ն ավարտել է նախագահի թեկնածուների փաստաթղթերի ընդունման գործընթացը

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի ԿԸՀ-ը մարտի 30-ի կեսգիշերին ավարտել է փաստաթղթերի ընդունման գործընթացը` Ուկրաինայի նախագահի թեկնածուներին գրանցելու համար:

Ներկա դրությամբ պաշտոնապես գրանցվել է 7 թեկնածու. Միխայիլ Դոբկին (Խարկովի նախկին նահանգապետ, Ռեգիոնների կուսակցություն), Սերգեյ Տիգիպկո (պատգամավոր, Ռեգիոնների կուսակցություն), Վադիմ Ռաբինովիչ (Համաուկրաինական հրեական կոնգրեսի նախագահ), Յուրի Բոյկո (Ուկրաինայի նախկին վարչապետ, Ռեգիոնների կուսակցություն), Ռենատ Կուզմին (Ուկրաինայի պաշտպանության ու ազգային անվտանգության ծառայության քարտուղարի նախկին տեղակալ), Վալերի Կոնովալյուկ (անկուսակցական, ինքնաառաջադրված) և Վլադիմիր Սարանով (գործարար, ինքնաառաջադրված):

Հանգստյան օրերին իրենց թեկնածությունը գրանցելու համար համապատասխան փաստաթղթերը ներկայացրել են «Ռոշեն» ընկերության ղեկավար Պյոտր Պորոշենկոն, որին որոշել է աջակցել «ՈՒԴԱՌ»-ը, «Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, «Սվոբոդայի» առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը, պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոն, Կոմկուսի առաջնորդ Պյոտր Սիմոնենկոն, «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը և այլք:

Ընդհանուր առմամբ, նախագահական վաղաժամ ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին հայտնել է 46 քաղաքացի, որոնցից 38-ն ինքնաառաջադրվածներ են, իսկ 8-ը` կուսակցությունների ներկայացուցիչներ: Ուկրաինայի ԿԸՀ-ը նախագահի թեկնածուներին գրանցելու հարցը դիտարկելու է մինչև ապրիլի 4-ը:

Ուկրաինայում նախագահական վաղաժամ ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս