Պահանջ-նամակ են հանձնելու ՄԱԿ-ի գրասենյակին

Այսօր ժամը 14:00-ին Հանրապետության Հրապարակի մոտակայքում մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են իրականացնելու, որից հետո շարժվելու են ՄԱԿ-ի գրասենյակ: «Ծայրահեղ իսլամիստ-ահաբեկիչները գրոհել են հայաբնակ Քեսապն ու շրջակա գյուղերը: Ահաբեկիչները սահմանն անցել են թուրքական բանակի օգնությամբ, ավելին, թուրքական կործանիչը, խախտելով Սիրիայի օդային սահմանը, պայթեցրել է սիրիական օդուժի ինքնաթիռը,որը հետապնդում էր հայերի դեմ կռվող ահաբեկիչներին:
Սա Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ծրագրի շարունակությունն է, որն ուղեկցվում է այսպես կոչված միջազգային հանրության լուռ համաձայնությամբ:

Թուրքիան ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՔԵՍԱԲՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ: Սա բոլորիս ազգային արժանապատվության, պատվի ու ինքնասիրության հարցն է»,- ասված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31