
Քոչարյանի խնամին ԱԺ-ում մեկուսացել է. «Հրապարակ»

«Հրապարաը» գրում է. Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանը վերջերս ակնհայտորեն մեկուսացրել է իրեն պառլամենտում և միշտ նույն մտահոգ դեմքով է պտտվում։ «Տալիս-առնում եք, թե ինչպես քվեարկեք հրաշալի քառյակի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի՞ն»,- երեկ հարցրել է «Հրապարակի» լրագրողը։
Պատգամավորը հայտարարել է, թե չի ցանկանում պատասխանել։
«Ձեր հարցերը հեռուն են տանում»,- ասել ու հեռացել է Բադալյանը։
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում։