Բաժիններ՝

Ռուսաստանը Ուկրաինայից Ղրիմը խլելիս որդեգրել է իսկական գանգսթերի կեցվածք. Յացենյուկ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Բրյուսելում Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելուց հետո հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայից Ղրիմը խլելիս որդեգրել է իսկական գանգսթերի կեցվածք: Յացենյուկը ԵՄ-ին զգուշացրել է, որ Ուկրաինայից հետո ռուսական ագրեսիան կարող է առնչվել նաև Եվրոպային:

Յացենյուկը հայտարարել է, որ իրենք պատրաստ են եղել Ռուսաստանի հետ բանակցելուն, սակայն նա փոխարենը 22.000 զինծառայող է ուղարկել Ղրիմ: Յացենյուկը կարևորել է Ռուսաստանին միջազգային հանրության կողմից արժանի պատասխան տալը: Յացենյուկի խոսքերով՝ Ռուսաստանը ցանկանում է վերանայել միջազգային կարգուկանոնը, իսկ Եվրոպական պետք է պաշտպանի իր արժեքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31