Բաժիններ՝

Արևմտյան քաղաքական գործիչները ՌԴ-ի դեմ պատժամիջոցներով փորձում են արդարանալ հասարակության առջև. Նարիշկին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու ձգտումը հանդիսանում է արևմտյան քաղաքական գործիչների կողմից հասարակության աչքում արդարանալու փորձ:

Նարիշկինը հավելել է, որ դրանով իսկ այդ քաղաքական գործիչները ցանկանում են Ռուսաստանի վրա բարդել սեփական ձախողումների պատասխանատվությունը, որոնք հանգեցրին նրան, որ Ուկրաինայում առաջացավ քաոսային իրավիճակ, քաղաքական խորը ճգնաժամ ու մարդկային զոհեր.

«Պատժամիջոցների լեզուն երբեք չի նպաստել այդպիսի որոշումների լուծմանը և չի նպաստել միջազգային իրավունքի ամրապնդմանը: Չէ՞ որ պատժամիջոցները սահմանելը փոխադարձ զենք է: Մենք կտեսնենք, թե ինչպես են այդ քաղաքականությանը աջակցում ու աջակցելու արևմտյան ընտրողներն ու հարկ վճարողները, երբ իրենց վրա կզգան դրա բացասական հետևանքները»:

Ընդգծվում է, որ Նարիշկինի անունը նույնպես հայտնվել է Արևմուտքի «սև ցուցակում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս