Բաժիններ՝

Բան Կի Մունը ՌԴ-ին, ԵՄ-ին ու ԱՄՆ-ին կոչ է արել չմոռանալ Սիրիայի ու ԿԱՀ-ի նման խնդիրների մասին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը երեկ Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում է գտնվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

Մունը հայտարարել է, որ խորապես անհանգստացած է Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ստեղծված ներկայիս իրավիճակի կապակցությամբ: Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում մոլորակի ճգնաժամերը կարգավորելու հարցում ՄԱԿ-ի գործադրած ջանքերը:

Մունն իր հիասթափությունն ու մտահոգությունն է հայտնել Ղրիմում անցկացված հանրաքվեի կապակցությամբ՝ անհրաժեշտ համարելով իրավիճակի խորացման կանխումը: Մունը Պուտինին կոչ է արել ձեռնարկել ամեն հնարավոր բան՝ կանխելու համար այնպիսի միջադեպերի առաջացումը, որոնք կարող են էլ ավելի խորացնել իրավիճակը:

Մունը Ռուսաստանին, ԵՄ-ին ու ԱՄՆ-ին կոչ է արել ստեղծված իրավիճակում պահպանել հանդարտություն, հարցերը լուծել խաղաղ ճանապարհով և չմոռանալ զբաղվել այնպիսի թեմաներով, ինչպիսիք են Սիրիան ու ԿԱՀ-ը, ինչպես նաև կայուն զարգացման հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս