ԵՄ-ը մտադիր է Վրաստանի ու Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրել 2014 թվականի հունիսից ոչ ուշ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը մտադիր է Վրաստանի ու Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրեր՝ ներառյալ նաև ազատ առևտրի գոտու ստեղծումը, ստորագրել 2014 թվականի հունիսից ոչ ուշ: Այս մասին հայտարարվել է Բրյուսելում ԵՄ-ի գագաթաժողովի առաջին օրվա արդյունքներով.

«ԵՄ-ը վերստին հաստատում է Վրաստանի ու Մոլդովայի հետ քաղաքական ասոցացումն ու տնտեսական ինտեգրումն ավելի ամրապնդելու ձգտումը, այն նախաստորագրվել էր նախորդ տարվա նոյեմբերին Վիլնյուսում և պետք է ստորագրվի 2014 թվականի հունիսից ոչ ուշ»:

Ընդգծվում է, որ սրանից առաջ պլանավորված էր մի կողմից ԵՄ-ի, իսկ մյուս կողմից Վրաստանի ու Մոլդովայի միջև Ասոցացման համաձայնագրերը ստորագրել 2014 թվականի օգոստոսին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31