Բաժիններ՝

ՌԴ-ը չեղյալ է հայտարարել Սևծովյան նավատորմի կապակցությամբ Ուկրաինայի համար արած գազային զեղչը

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո այլևս չի կիրառվի Սևծովյան նավատորմի բազավորման համար Ուկրաինային հատկացված գազային զեղչը.

«Այդպիսի հասկացություն, ինչպիսն է Սևծովյան նավատորմի բազավորման համար Ուկրաինային արած գազային զեղչ, այլևս գոյություն չունի: Այժմ դա չի կարող կիրառվել ո՛չ դե-յուրե, ո՛չ էլ դե-ֆակտո»:

Նշվում է, որ 2009 թվականին Խարկովում կնքված պայմանագրով, որը ստորագրել են Ուկրաինայի ու Ռուսաստանի նախկին նախագահներ Վիկտոր Յանուկովիչն ու Դմիտրի Մեդվեդևը, երկարաձագվել էր Ղրիմում ռուսական Սևծովյան նավատորմի մնալու ժամկետը, ինչի դիմաց ռուսական կողմը 100 դոլարանոց գազային զեղչ էր արել Ուկրաինային:

Նախորդ տարվա դեկտեմբերին՝ Ուկրաինայի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելուց հետո, «Գազպրոմը» ևս մեկ գազային զեղչ էր հատկացրել Ուկրաինային, որով այս տարվա հունվարից Ուկրաինայի համար 1000 խորանարդ մետր ռուսական գազի գինը սահմանվել էր 268.5 դոլար: Ընդգծվում է, որ ներկայումս Ուկրաինան «Գազպրոմին» պարտք է 1.8 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս